Գեղեցիկ դերասան ճանաչված Բրեդ Փիթը հայտնել է, թե ում է համարում աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը. դերասանի ընտրությունը հրապարակել է Vogue ամսագիրը՝ սոցիալական ցանցերում։
Փիթը նշել է, որ դերասանների շրջանում ամենագրավիչն է համարում Փոլ Նյումանին։ Հոլիվուդյան աստղի խոսքով՝ դերասանը նրբագեղ էր ծերանում։ Նա Նյումանին նաև անվանել է «առատաձեռն, ջերմ և բաց մարդ»:
Ժամանակակից արտիստներից Փիթն առանձնացրել է «Օուշենի տասնմեկ ընկերները» և «Այրել կարդալուց հետո» ֆիլմերում իր գործընկեր Ջորջ Քլունիին։
«Սովորաբար ես նրա հոգին եմ ուտում, իսկ նա՝ իմ։ Բայց այս անգամ ես կանեմ հակառակը, բայց միայն այս անգամ։ Ջո՛րջ, սա քե՛զ համար է»,-ասել է հոլիվուդյան աստղը։