ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 3 օրով գործուղվելու է Շվեյցարիա:
ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ ասվում է.
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2022 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Լոզան)՝ Համաշխարհային հակադոպինգային (WADA) սիմպոզիումին մասնակցելու նպատակով:
- Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, և այլ պահվող անձանց վերադարձը. Փաշինյան
- Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի նորընտիր վարչապետին
2. Կարեն Գիլոյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Լոզան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: