Նավթի համաշխարհային գները բարձրանում են, շուկաները շարունակում են գնահատել առաջարկի հեռանկարները, ընդ որում՝ պահպանվում է նաև ուշադրությունը պահանջարկի հանդեպ՝ ԱՄՆ-ում պաշարների մասին վիճակագրության հրապարակումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը ավելացել է 0,68 տոկոսով՝ մեկ բարելը 100,25 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսներինը՝ 0,55 տոկոսով՝ 96,8 դոլար։
Աճուրդների վրա շարունակում են ազդեցություն գործել շուկաներ նավթի մատակարարումների հեռանկարների հետ կապված մտավախությունները։ Իրավիճակը հավասարակշռված է աշխարհում հնարավոր ռեցեսիայի հետ կապված, ինչը բացասաբար է ազդում պահանջարկի վրա։
Այս համատեքստում նավթի գները մնում են մեկ բարելը 100 դոլարին մոտ մակարդակի։
