Արցախցի ցուցարարները գիշերը մնացել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում

Հրապարակող՝

Արցախցի ցուցարարները գիշերը մնացել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում

Ամենադիտվածներ

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ հանդիպելու պահանջով արցախցի ցուցարարները գիշերը մնացել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում: Առավոտյան ցուցարարներից մի խումբ վերադարձել է Ստեփանակերտ և ակտիվիստ Տիգրան Պետրոսյանի կոչով հայտարարել, որ Արցախի խորհրդարանի պատգամավորները միանան իրենց ու պահանջեն խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպում:

Այնուհետև ակտիվիստները պարզել են, որ Վոլկովն Արցախի կառավարության շենքում է, բայց բակում սպասելուց հետո էլ չի հաջողվել տեսնել նրան: Տիգրան Պետրոսյանը խորհրդարանում հանդիպել է պատգամավորների հետ, որի մասին հրապարակային դեռ ոչինչ չի հայտնել:

Ամենաթարմ