fbpx
Քաղաքականություն

Գիտեն, թե կարող են բոլորին կոռուպցիոներ ներկայացնեն․ Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Կոռուպցիոներ փեսան, ասում են, ադամանդների «լեվիյ» բիզնես ունենալու մեջ է մեղադրել Նիկոլ Փաշինյանին։

Պատմե՞մ, թե ոնց էր քաղ.ավիացիայի կոմիտեի մի պաշտոնյա (որի մասին Նիկոլ Փաշինյանը նախորդ ասուլիսին ասում էր, որ գործից հազիվ են հանել), Սերժ Սարգսյանի անվտանգության մի հայտնի աշխատակցի հետ Լիբանանից ադամանդ բերում։

Այո, դա քաղ.ավիացիայի այն աշխատակիցն էր, որը ԱԱԾ-ի միջոցով զեկուցում էր, որ «Տաթևիկ Ռևազյանը RyanAir-ի պահակի հետ է բանակցում» (ձևակերպումը Փաշինյանինն է)։

Իրենք երկիրը թալանում էին, գիտեն, թե կարող են բոլորին կոռուպցիոներ ներկայացնեն»։

https://www.facebook.com/danioanis/posts/10221163100404170

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ