fbpx
Աշխարհ

Գերմանիայում գրանցվել է ՀՆԱ-ի ամենացածր մակարդակը 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր

RG-ի հաղորդմամբ՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 2,2 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ եռամսյակի տվյալների, ուրբաթ՝ մայիսի 15-ին, հաղորդել է գերմանական Դաշնային վիճակագրական վարչությունը: Այս ցուցանիշը ամենացածրն է 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր։

Վիճակագրությունը հայտնւմ է, որ երկրում կրճատվել են ծախսերը ոչ միայն անձնական սպառման պարագայում, սակայն նաև նվազել են ներդրումները մեքենաշինության, սարքավորումների և տրանսպորտային միջոցներ ոլորտում: Դաշնային վիճակագրական վարչության տվյալներով՝ արտահանումն ու ներկրումը նույնպես կրճատվել է՝ ի տարբերություն 2019 թվականի չորրորդ եռամսյակի:

Դաշնային կառավարությունն ակնկալում է, որ Եվրոպայում խոշորագույն տնտեսության արտադրության ծավալը կնվազի 6,3 տոկոսով՝ չնայած ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին Գերմանիայի տնտեսությունը կրկին աճ կգրանցի: Նշենք, որ 2009 թվականի համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի ընթացքում Գերմանիայի համընդահուր ներքին արժեքն անկում էր ապրել 5,7 տոկոսով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ