ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Ամենադիտվածներ

Հունիսի 29-ին, ժամը 17:49-ից 19:30-ն Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ, Այգավան, Ոսկետափ, Արալեզ, Նոր Կյանք, Այգեպատ, Այգեզարդ և Քաղցրաշեն համայնքների և Վեդի քաղաքի տարածքներում տեղակայված 34 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին և երկրորդ կարգի կարկտավտանգավոր երկուական ամպ, կատարվել է 6903 կրակոց:

***

ժամը 16:14-ից 17:15-ն Արմավիրի մարզի Բամբակաշատ, Լուկաշին, Նորավան, Ալաշկերտ, Մրգաշատ, Արաքս (Արմավիր), Բագարան, Երվանդաշատ, Դալարիկ, Հացիկ, Կողբավան, Արտամետ, Շենիկ, Արևադաշտ և Վանանդ համայնքների տարածքներում տեղակայված 29 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 և առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 4571 կրակոց:

***

Ժամը 15:20-ից 15:40-ը Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի տարածքում տեղակայված 3 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:

***

Ժամը 14:28-ից 15:51-ը Լոռու մարզի Մեդովկա և Միխայելովկա համայնքների տարածքներում տեղակայված 3 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 800 կրակոց:

***

Ժամը 14:25-ից 16:39-ը Շիրակի մարզի Քեթի, Հացիկ, Մայիսյան, Մեղրաշեն, Փանիկ, Գեղանիստ, Սպանդարյան, Մանթաշ, Բայանդուր, Շիրակավան, Աղին, Բյուրակն, Կապս, Վահրամաբերդ և Լուսակերտ համայնքների տարածքներում տեղակայված 34 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 4790 կրակոց:

***

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ Տավուշի մարզի չպաշտպանվող Իջևան քաղաքի և Գետահովիտ համայնքի, Շիրակի մարզի չպաշտպանվող Գետափ, Պեմզաշեն, Վարդաքար, Հոռոմ, Լեռնակերտ, Քարաբերդ, Ջրափի, Սառնաղբյուր, Մարալիկ, Հայկասար և Ձորակապ համայնքների տարածքներում տեղացել է կարկուտ:

Ամենաթարմ