Մենք հաճախ ենք ընտրություն կատարում անկատար տարբերակների երկու լրակազմերի միջև՝ ընտրելով երկու չարիքից փոքրագույնը: Սթենֆորդի համալսարանի մասնագետներն առաջարկում են նույն սկզբունքը կիրառել մթնոլորտի աղտոտման և գլոբալ տաքացման դեմ պայքարում:
Ջերմոցային որոշ գազեր զգալիորեն ավելի վատն են, քան մյուսները՝ այն տեսակետից, թե որքան ջերմություն են պահում մթնոլորտում: Եթե մենք կարողանայինք ամենավտանգավոր ջերմոցային գազերը վերափոխել պակաս վնասակարի, ապա օգուտ կստանայինք, կարծում են Սթենֆորդի փորձագետները:
Նրանք ցանկանում են ամենանենգ ջերմոցային գազերից մեկը՝ մեթանը, վերափոխել ածխաթթու գազի: Մեթանը մթնոլորտ արտանետվելուց հետո առաջին 2 տասնամյակի ընթացքում գրեթե 84 անգամ ավելի ուժեղ է ազդում կլիմայի վրա, քան ածխաթթու գազը: Դրա վերափոխումը CO2-ի կկարողանար զգալիորեն դանդաղեցնել մոլորակի տաքացումը:
Հեղինակների խմբի գանահատմամբ՝ այս փոխակերպումը կվերացներ գլոբալ տաքացման ընդհանուր գործոնի մոտ մեկ վեցերորդ մասը: