fbpx
Գիտություն

Շների նկատմամբ սերը գենետիկ նշանակություն ունի

Անցկացվել է «Շան սիրահար» հասկացության գենետիկ հիմքի ուսումնասիրություն։ Այս մասին գրում է Bustle-ն:

Ուպսալայի համալսարանի գիտնաականները վերլուծել են 1926-1996 թվականներին ծնված 35035 երկվորյակների գեները, ինչպես նաև այդ մարդկանց մոտ շների առկայության կամ բացակայության փաստը:

Մասնագետներին չի հաջողվել առանձնացնել «շնասերի գեները»: Այնուամենայնիվ նրանք հասկացել են, թե որքանով է շան առկայության հավանականությունը պայմանավորված եղել գենետիկ, ժառանգական բնույթով:

Պարզվել է, որ կանանց համար այդ բաղադրիչը պատասխանատու է եղել 57 տոկոս հավանականության համար, իսկ տղամարդկանց դեպքում՝ 51 տոկոս: Բացի դրանից՝ գենետիկ բաղադրիչով է պայմանավորված եղել հոգեկան առողջության համար դրական ազդեցությունը:

Ավելի վաղ արդեն ապացուցվել էր, որ շներ ունեցող հոգեպես անառողջ մարդիկ, ավելի լավ են հաղթահարել իրենց խանգարումը՝ հատկապես կրիտիկական իրավիճակներում: Սակայն շները օգտակար են նաև առողջ մարդկանց համար:

Բացի ակտիվության օպտիմալ մակարդակի պահպանումից (շանը անհրաժեշտ է զբոսանքի դուրս հանել), շունը հնարավորություն է տալիս այլ «շնասերների» հետ սոցիալական կապեր հաստատել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ