fbpx
Գիտություն

ՀՀ նախագահի հովանավորությամբ Դիլիջանում կկայանա «Summit of Minds» կոնֆերանսը

Աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանած առաջատար գիտնականներն այսօր քննարկել են էվուլյուցիայի զարգացման համաշխարհային օրակարգն ու տեսլականը: Գիտաժողովի պաշտոնական մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների մասին:

«Լավագույն ձևը՝ հասկանալու, թե աշխարհը որտեղ կգտնվի 20-30 տարի հետո, աշխարհի լավագույն մասնագետներին հրավիրելն է Հայաստան: Այսօրվա այս փոքր կոնֆերանսում ներկա են աշխարհի լավագույն մասնագետները, որոնք զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ, այսինքն՝ արհեստական բանականության ուղեղով, և էվոլյուցիայով: Այստեղ կան մասնագետներ, ովքեր կարող են խոսել, թե ինչպիսին են տեսնում աշխարհը սրանից 50 և 100 տարի հետո: Հայաստանը պետք է մասնակից լինի այդ պրոցեսին»,-ասաց նախագահը:

Նախագահի խոսքով՝ ինքը միշտ աջակցելու է այսպիսի նախաձեռնություններին:

«Ուզում եմ առիթն օգտագործել և ձեզ տեղեկացնել, որ հունիսի սկզբին Դիլիջանում տեղի է ունենալու մի կոնֆերանս՝ իմ հովանավորությամբ, դա հայտնի միջազգային կոնֆերանս է, որը կոչվում է «Summit of Minds», որտեղ հավաքվում են մոտ 200-300 աշխարհի լավագույն մասնագետներ՝ տարբեր ոլորտներից, հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակույթի գործիչներ: Նրանք խոսում են աշխարհի ապագայի մասին: Որպեսզի կարողանանք հստակ պատկերացնել, թե ուր ենք գնում, պետք է հստակ պատկերացնենք, թե աշխարհն ուր է գնալու, և կառուցենք մեր ապագան այնպես, որ լինենք աշխարհի առաջատար երկրներից մեկը»,-ասաց նախագահ Սարգսյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ