fbpx
Հասարակություն

Գիտնականները պարզել են, թե ինչու են կատուները պատահական իրեր գողանում

Անսովոր բան չկա այն բանում, որ կատուները բերում են սատկած մկներ կամ թռչուններ, բայց դժվար է բացատրել, թե ինչու են նրանք պատահական իրեր բերում։ Հետազոտողները նշել են մի շարք պատճառներ, բայց համակարծիք են մի հարցում. գողացած իրերը նվերներ չեն, գրել է The Guardian-ը։

«Մենք այնքան էլ վստահ չենք, թե ինչու են կատուներն իրենց այդպես պահում,- նշել է Naturalis կենսաբազմազանության կենտրոնի, Լեյդենի թանգարանի կենսաբան Աուկե-Ֆլորիան-Հիմստրան։- Կատուներն ամբողջ աշխարհում իրենց այս կերպ են պահում, բայց դա երբեք չի ուսումնասիրվել»։

Ուղեղային գրոհի ժամանակ Հիմստրան եւ դոկտոր Կլաուդիա Վինկեն Ուտրեխտի համալսարանից պարզել են մի քանի գործոններ, որոնք կարող են նպաստել կատուների այս վարքագծին։

Գուցե, նրանք ուշադրություն են փնտրում կամ ցանկանում են խաղալ, ընդլայնում են իրենց սովորությունները սնունդ եւ որս որոնելով, այնպես, ինչպես կատուները կենդանիներ են բերում տուն, կամ ցանկանում են տարածքից հեռացնել հատկապես գարշահոտ իրերը, ինչպիսին են հագած գուլպաները կամ թարմ լվացված, լվացափոշիի հոտ ունեցողները։

Կատուները փոքր ստամոքս ունեն, եւ նրանք, որպես կանոն, որսը բերում են իրենց տարածքի կենտրոն, որպեսզի ուտեն, երբ քաղցած լինեն։ Նույն բնազդը կարող է նրանց մղել առարկաները տուն բերել, երբ արձագանքը, որոնք նրանք ստանում են, խրախուսում են այդ սովորությունը։

«Երբ դուք ուշադրություն եք դարձնում կատվին, ուժեղացնում եք նրա վարքագիծը»,- կարծում է Ցյուրիխի համալսարանի մասնավոր դասախոս Դենիս Թըրները։

Նրա կարծիքով՝ գլխավորը ուշադրությունն է, ընդ որում՝ նա նշում է, որ կատուներին գրավում են որոշ բրդյա եւ պլաստիկե իրեր, որովհետեւ դրանցում լանոլին է պարունակվում։ Այդ սովորությունից ազատվելու համար նա խորհուրդ է տալիս անաղմուկ դուրս գալ սենյակից, երբ կատուն ինչ-որ բան է քարշ տալիս, եւ դեն նետել այդ իրը, երբ կատուն հեռանա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ