ՀՀ գլխավոր դատախազը կմեկնի Մոսկվա

Հրապարակող՝

ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է ԱԱԾ աշխատողի օրր

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եռօրյա այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։

Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հրապարակավել է Կառավարության e-gov.am կայքում։

Նշվում է, որ այցը նախատեսված է հունվարի 11-ից 13-ը։

Դավթյանը Մոսկվայում մասնակցելու է ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Գլխավոր դատախազի հետ միասին Մոսկվա կմեկնեն նաև գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանն ու գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը։

Ամենաթարմ