fbpx
Էկո

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը Հայաստանին 1․000․000 ԱՄՆ դոլար է հատկացրել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«1․000․000 ԴՈԼԱՐ ՆՈՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ
Դեռևս նախորդ տարի Շրջակա միջավայրի նախարարության և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 2020 թվականի մայիսի 20-ին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հաստատեց շուրջ 1․000․000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով Հայաստանին հատկացվող դրամաշնորհը։
Փարիզյան համաձայնագրի ներքո անդամ պետությունները «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» միջոցով ներկայացնում են ազգային կլիմայական օրակարգն ու պարտավորությունները, որոնք իրականացնելու են հանուն համընդհանուր նպատակի`պահպանել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 2 աստիճան մինչարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակից (միևնույն ժամանակ նպատակ ունենալով զսպել մինչև 1․5 աստիճան) և արդյունքում խուսափել կլիմայի փոփոխության անդառնալի բացասական հետևանքներից։
Փարիզի համաձայնագրի շուրջ բանակցությունների կարևոր արդյունքներից էր թափանցիկության ուժեղացված շրջանակի ստեղծումը` երկրների կողմից առկա և ապագա պարտավորությունների կատարման ընթացքին հետամուտ լինելու համար։ Այդ իսկ նպատակով, «Փարիզի համաձայնագրի ներքո թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ծրագիրը ստեղծվել է Համաձայնագրի անդամ պետությունների խնդրանքով՝ աջակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի/ ԿՓՇԿ-ի/ Հավելված I-ում չընդգրկված երկրներին (այդ թվում՝ Հայաստանին)՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները և ազգային առաջնահերթությունների hամապատասխան բարձրացնելով հաշվետվողականության թափանցիկությունը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/mnparmenia/posts/2475401376041877

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ