fbpx
Աշխարհ

Գլոբալ տաքացման դեմ պայքարը համարվել է ոչ ձեռնտու

Հարվարդի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Երկրի մթնոլորտ աերոզոլի ցրման տեխնոլոգիան ձեռնտու չէ:

Ինչպես ասվում է Phys.org-ի մամլո հաղորդագրությունում, սկզբունքորեն հնարավոր է այդ տեխնոլոգիան, բայց տեխնիկայի զարգացման ներկայիս մակարդակում այն չափազանց թանկարժեք է: Հետազոտողները վերլուծել են սուլֆատային աերոզոլը ստրատոսֆերայի ստորին հատված՝ մոտ 20 կմ բարձրության վրա, հասցնելու տարբեր մեթոդներ:

Մասնագետների կարծիքով՝ ցրումը հնարավոր է միայն այդ նպատակով հատուկ մշակված թռչող սարքեր օգտագործելիս: Այդպիսի մեքենայի ստեղծումը կարժենա ավելի քան 2 մլրդ դոլար: Միաժամանակ նշվում է, որ սուլֆատներ ցրելը կարող է անկանխատեսելի ազդեցություն ունենալ կլիմայի վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ