fbpx
Հասարակություն

Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն ժամը 19.30-ին

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը: 

Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը: 

Միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների  երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ