Սաուդյան Արաբիիայի կառավարության հիմնադրամներից մեկը, ինչպես նաև PCP Capital Partners-ը և RB Sports & Media-ն գնել են անգլիական Պրեմիեր Լիգայի «Նյուքասլ» ակումբը։
Այս մասին հայտնում է ԱՊԼ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գործարքն արդեն ամբողջությամբ ավարտվել է։
Ըստ աղբյուրի՝ կա երաշխիք, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները չեն կառավարելու ակումբը։
Այլ աղբյուրների համաձայն՝ գործարքն արժեցել է 300 միլիոն ֆունտ։
