fbpx
Իրավական

Գողություն՝ Զաքյան փողոցում կայանված ավտոմեքենայից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով առերևույթ գողության դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով` 2019թ. սեպտեմբերի 7-ին , ՀՀ ոստիկանության Կենտոնական բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 04:58-ի սահմաններում, անհայտ անձինք գաղտնի հափշտակել են Երևան քաղաքի Զաքյան փողոցում կայանված իր մեքենայի զույգ հեռարձակները` պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երևում են առերևույթ հանցագործություն կատարած անձինք:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ