fbpx
Սպորտ

Գոհ ենք մրցաշրջանի մեկնարկից․ Նագելսման

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Բունդեսլիգայի 2-րդ տուրի խաղում «Վոլֆսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).

«Երկրորդ խաղակեսում վերահսկողությունը կարևոր էր մեզ համար: Մենք ցանկանում էինք ավելի շատ տիրել գնդակին:

Անկեղծ ասած, մենք ցանկանում էինք ավելի շատ ակտիվ խաղ ցուցադրել առաջին խաղակեսում, բայց «Վոլֆսբուրգը» ֆիզիկապես լավ մարզավիճակում էր: Կարող էինք վերջում երրորդ գոլը խփել։

Սա արժանի հաղթանակ է, մենք 24 հարված կատարեցինք դարպասին։ Մրցաշրջանի սկզբում մենք ունեինք երեք լավ մրցակիցներ, որոնց կարողացանք հաղթել, ուստի շատ գոհ ենք»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։

«Բավարիան» 2 տուրից հետո վաստակել է 6 միավոր և Դորտմունդի «Բորուսիայի» հետ կիսում է առաջին տեղը մրցաշարային աղյուսակում։ 1-ին տուրում մյունխենցիները արտագնա խաղում 6:1 հաշվով հաղթեցին «Այնտրախտին»: Գերմանիայի Սուպերգավաթի համար խաղում «Բավարիան» 5:3 հաշվով հաղթեց «ՌԲ Լայպցիգին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ