Կանանց գոլֆի պրոֆեսիոնալ ասոցիացիան (LPGA) որոշում է կայացրել չեղյալ համարել երկու մրցաշար: Որպես չեղարկման պատճառ նշվում է կորոնավիրուսի տարածումը:
Honda LPGA-2020 առաջին մրցաշարը պետք է տեղի ունենար փետրվարի 20-23-ը Պատայայում (Թաիլանդ), երկրորդը՝ HSBC 2020 կանանց աշխարհի առաջնությունը, Սինգապուրում փետրվարի 27-ից մարտի 1-ը:
Նշենք, որ Չինաստանում բռնկված նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1016-ի։