Google ընկերությունը աշխատակիցներին հանձնարարել է աշխատել տնից

Ամենադիտվածներ

Google-ը փորձարկում է նոր գործիքներ Search Console-ում, որոնք թույլ են տալիս Մեծ Բրիտանիայի հրատարակիչներին հրաժարվել AI-ի որոնման արդյունքներից՝ արձագանքելով երթևեկության անկման մասին մտահոգություններին։

Google ընկերությունը աշխատակիցներին հանձնարարել է աշխատել տնից:

Google ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում իր աշխատակիցներին հաձնարարել է աշխատել տնից՝ նվազեցնելու համար նոր կորոնավիրուսով վարակման վտանգը:

Google-ի ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է․ «Հյուսիսային Ամերիկայում բոլոր գրասենյակներն այժմ գտնվում են տնից աշխատանքի կարգավիճակում…

Մեր նպատակն է գրասենյակներում նվազեցնել մարդկանց թվաքանակը, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է նվազեցնել COVID-19-ի տարածումը»։

Ընդամենը Հյուսիսային Ամերիկայում ընկերության գրասենյակներում, հեռուստաալիքի տվյալներով՝ աշխատում է 100 հազարից ոչ պակաս մարդ:

Հիշեցնենք՝ նույն նպատակով աշխատակիցներին տնից աշխատել էր հանձնարարել Twitter ընկերությունը։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ