Punch Boxing Armenia Facebook-ի էջում գրված է․
«Միջին քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը քիչ առաջ իր 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի շոուի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանը ժամանակից շուտ վճռեց մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին:
Այսպիսով, Գոռը շարունակում է անպարտելիության շարքը»:
https://www.facebook.com/punchboxingarmenia/posts/672964103388940
