fbpx
Կառավարություն

Գործադիրը հավանություն տվեց հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարելու նախագծին

Կառավարությունը վահանությույ տվեց հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Նախագծի ընդունման արդյունքում՝

1) ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին կմուտքագրվեն նաև 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարները,

2) կվերանայվի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը, որի արդյունքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները առաջնահերթ կմարվեն այդ հարկատեսակների դեբետային գումարների հաշվին (այդ թվում՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին),

3) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման պարզեցված ընթացակարգը կտարածվի նաև 2017թ. 2-րդ կիսամյակից առաջ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի փոխհատուցման վրա,

4) կվերանայվի պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի սահմանված չափը. այն 20 մլն դրամից կդառնա 40 մլն դրամ,

5) նախագիծն ուժի եջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչև 5 մլն դրամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման համար կկիրառվի առավել պարզ մեխանիզմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ