fbpx
Կառավարություն

Գործադիրը մտադիր է մինչև 2023-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը

ՀՀ կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս կետն ամրագրված է գործադիրի 5-ամյա ծրագրում:

Նշվում է, որ այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը:

«Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։ Բարեփոխվելու է նաև կուտակային բաղադրիչը՝ խրախուսելով կուտակային միջոցների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում», – նշված է կառավարության ծրագրում:

Նշվում է նաև, որ կառավարությունը հաստատակամ է մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ