ՌԴ կատարած աշխատանքային այցիս շրջանակում հանդիպել եմ ռուս գործընկերոջս՝ Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Այս մասին Facebook-ի էջում գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
«Պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր և ձևավորել ներդրումային համագործակցության նոր աշխատանքային խումբ։

- Վահան Քերոբյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է
- Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Իննոպրոմ-2021 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին
Հաջորդ հանդիպմանը կքննարկենք համագործակցության ճանապարհային քարտեզը՝ հստակ նախագծերով։
Նոր համագործակցությունը կծավալվի էներգետիկայի, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, տեղեկատվական անվտանգության, մետաղագործության, քիմիական արդյունաբերության, հեռաբուժության (телемедицина), «խելացի եւ անվտանգ քաղաքի» և գինեգործության ոլորտներում»,- ասված է գրառման մեջ։

