fbpx
Սպորտ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան առցանց ակադեմիա է գործարկել

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գործարկել է առցանց ակադեմիա, որը նախատեսված է ըմբիշների, մարզիչների, մրցավարների ու ադմինիստրատորների համար։

Ակադեմիայում առաջարկվում են վերապատրաստման, հավաստագրման ու կարիերայի զարգացման ծրագրեր։

«Ակադեմիայի գործարկումը մեծ ջանքեր է պահանջել և կարծում եմ, որ ժամանակն է այն ներկայացնել ըմբշամարտի համայնքին։

Ինֆորմացիոն և տեխնոլոգիաների զարգացման բաժինների ստեղծած առցանց ռեսուրսի շնորհիվ կկազմակերպվեն հեռավար դասընթացներ մարզիչների և մրցավարների համար։

Համավարակի պայմաններում դա լավ հնարավորություն է հավատարմագրել մասնագետներին», – ասել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ