fbpx
Կրթություն

Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը: Այն բրենդավորվել է iUniversity անվամբ, որը սպասարկում է Պոլիտեխնիկը՝ ներառյալ Գյումրիի, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաև բուհի քոլեջը և ավագ դպրոցը:

Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր շահառուներին, յուրաքանչյուր խմբի և դասարանի համար ստեղծել առարկաների ու տնային աշխատանքների ցանկ, ուսումնական նյութեր, էլեկտրոնային գրադարան, ներբեռնել տեսադասախոսություններ՝ հնարավորություն տալով ուսանողներին և աշակերտներին հարցեր ուղղել իրենց դասախոսներին և ուսուցիչներին, ինչպես նաև ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատվել իրենց կատարած առցանց աշխատանքի համար։

Հարթակը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր պահի մոնիթորինգ անել և պարզել կոնկրետ կրթական ծրագրի համար ինչպիսի ծավալով է իրականացվել առցանց ուսուցումը, առաջացած բացթողումները և թերությունները, որի միջոցով հաստատության ուսումնական մասի պատասխանատուները կարող են վերահսկել այս կարևոր գործընթացը և առաջացած թերությունները շտկելու համար նախատեսեն նոր գործիքակազմեր։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իր պատրաստակամությունն է հայտնել արտակարգ դրության ժամանակահատվածում հարթակի բոլոր հնարավորությունները և տեխնիկական սպասարկումը տրամադրել նաև այն ուսումնական հաստատություններին, որոնք դրա կարիքը ունեն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ