fbpx
Քաղաքականություն

Գործող իշխանությունը կորցրել է դիմադրողականությունը. Սասնա Ծռերը ԱԺ միջադեպի մասին

Սասնա Ծռեր համահայկական շարժումը գրառում է կատարել Facebook-ում: Նրանք անդրադարձել են երեկ` մայիսի 8-ին ԱԺ-ում կատարված միջադեպին:

«Կրեմլի համակարգմամբ մեր երկրում իրականացվում է իշխանության վերադասավորման դավադիր ծրագիր։

Գործող իշխանությունը կորցրել է դիմադրողականությունը, հայտնվել է այդ գործընթացի հորձանուտի մեջ և ըստ էության հանձնվել է նրա տրամաբանությանը։

Պատճառն այն է, որ իշխանությունը, ղեկավարվելով եսակենտրոնությամբ, թուլացնում ու քայքայում է քաղաքական դաշտը՝ ամեն գնով որպես իր միակ այլընտրանք ներկայացնելով նախկիններին, որպեսզի ժողովուրդը չմտածի իրական այլընտրանքի մասին և կառչի իրենից։

Երեկ՝ ս.թ. մայիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը և դրա առիթով կողմերի դրսևորումները ցույց տվեցին իշխանության վերադասավորման կրեմլյան ծրագրի որոշ ծալքեր, ինչպես նաև դրա առաջացրած պայքարն ու լարումները։

Հայտարարում ենք, որ արդեն համախմբվող ազգային-ժողովրդավարական բևեռով ստեղծելու ենք իրական այլընտրանք և մեր ժողովրդի հետ միասին խափանելու ենք դավադրությունը։

Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
Ալբերտ Բաղդասարյան
Գարեգին Չուգասզյան
Եղիշե Պետրոսյան
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
Տիգրան Խզմալյան»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/sasnatzrer/posts/2794030767361091

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ