fbpx
Տնտեսություն

Կառավարություն-բանկային համակարգ դուետի էլեկտրոնային թարս/թանկ ծառայությունները

Ինչու՞ է Կառավարություն նպաստում, որ բանկերը հաճախորդների համար վերածվեն ճահճի՝ կազմակերպելով «էլեկտրոնային թալան»։ Ինձ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու՞ են բանկերը արժույթի անկանխիկ փոխնակումն անում 5-10 դրամ ավելի թանկ՝ ի վնաս հաճախորդի, քան կանխիկով։

Առհասարակ, երբ էլեկտրոնային տիրույթից են օգտվում հաճախորդները, դա ոչ միայն գործընթացների արագությանը, ճշտությանը, հսկողությանն է նպաստում, այլև, նաև դրանցով, էժանացնում է այդ գործընթացները։ Հիմա սա ի՞նչ է, երբ թարս է աշխատում։ Ամբողջ աշխարհը գնում է թվայնացման, որ էժանացնի ապրանքներն ու ծառայությունները, Հայաստանում հակառա՞կ տրամաբանությունով են զարգանում։

Միևնույն ժամանակ, եթե պետությունը սրա մասին գիտի, ինչու՞ է ամեն բան ստիպողաբար փորձում տեղափոխել անկանխիկ ու էլեկտրոնային հարթակներ։ Ավելի բարոյական չի՞, բառի լայն իմաստով, որ ստիպողաբար՝ օրենքով, էժանացնի անկանխիկ գործարքները, որպեսզի դրանք ավելի հասանելի ու էժան լինեն ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար՝ բանկի հաճախորդների համար, և ավելի մեծանան անկանխիկ գործքարքները, այլ ոչ թե հակառակը։

Իսկ այս պարագայում, ի՞նչ է անում կառավարությունը. նպաստում է նրան, որ մարդիկ շրջանցեն բանկերին, շրջանցեն պետությանը՝ չտալով բանկային տոկոսներ, տուրքեր, պահումներ, հարկեր։

Մի բան էլ ավելացնեմ։ Երբ արտասահմանի գործընկերը փոխանցում է գործարքում նշված դրամին համարժեք արտարժույթ, սովորաբար հաշվի է առնում ԿԲ-ի սահմանած փոխարժեքը, սակայն բանկը, դրանից ավելի ցածր է հաշվում՝ ի վնաս հաճախորդի, ինչն էլ ավելի մեծ կորուստների է բերում հաճախորդի համար և օգուտներ բանկին։

Եվ այսքանից հետո էլ բանկային վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց ԿԲ-ն 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 9,5%, որին կրկին հետևելու են թանկացումներ։

Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ