Նյու Ջերսիում ռեստորան ունեցող Մարիա Դիլեոն իր Facebook-ի էջում գրառում է հրապարակել: Գրառման մեջ նա հայտնել է, որ իր ռեստորանում գտել է կետչուպի շիշ, իսկ կողքին տարօրինակ գրություն և կտրոն: Այս մասին հայտնում է life.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակի հեղինակը պատմել է իր գողության մասին և իրեն անվանել «վատ մարդ»:
«Մի քանի շաբաթ առաջ ես սեղանի վրայից վերցրել եմ ձեր կետչուպի շշերից մեկը, քանի որ մտածեցի, որ դա ռիսկային է: Դա ամենավատ բանն է, որ ես արել եմ իմ կյանքում»,- գրել է նամակի հեղինակը: