fbpx
Մշակույթ

Գրաֆիտի արվեստ. Լի Քուինոնես

Լի Քուինոնեսը արվեստանոցում նկարել է մոտ 40 տարի, սակայն նա միշտ ավելի ճանաչված կլինի իր գրաֆիտիների համար: Հայտնվելով 1970-ական թվականներին Նյու-Յորքում՝ նյույոռիկյան այս արվեստագետը մեծ ճանաչում գտավ իր հսկայական, ծաղրական ֆրեսկոներով, որոնք նկարված էին ամբողջ քաղաքով պտտվող մետրոյի վագոնների վրա՝ «Լի» ստորագրությամբ:

Նրա ընթացիկ ցուցադրությունը Չարլի Ջեյմս պատկերասրահում ներկայացնում է նրա կարիերայի երկու փուլերը: Այնտեղ ցուցադրված են մի քանի նոր նկարներ, բայց ցուցահանդեսում հիմնականում տեղ են գտել իր արվեստանոցի պատերից պոկված հուշատախտակների վրա նկարված նկարները և 1970-ականներից մինչև 2000-ականներ նկարված էսքիզներ և նկարները: Վերջիներսս ավելի հետաքրքիր են և ներկայացնում են թախծոտ ժամանակաշրջանի արխիվը և վաղուց անհետացած քաղաքային բնապատկերներ:

Իսկ 2005-ից 2018 թվականների ընթացքում նկարվածները տարբերվում են ցինիկ բովանդակությամբ: Դրանք ընգրկում են բոլոր այն կաթիլները, ցայտունները և ջրակաթիլները որոնք հնարավոր է պատկերացնել: Ավելի անսպասելի են ձեռագիր աֆորիզմները և մեջբերումները, որոնք զարդարում են նկարները: Դրանք այնպիսի գրություններ են, որոնք արվեստագետները ընտրում են ներշնչելու և ոգևորելու համար: «Ոմանք մտածում են, որ երկիրը տափակ է, սակայն այն կլոր է, ինչպես կարման». գրված է 9-րդ տախտակի վրա:

Իրական հաճույքները գտնվում են պատկերասրահի հետևի սենյակում և նկուղում, որոնց մեջ գտնվում են բազում հրաշալի և բազմագույն նկարներ՝ նկարված 1970-ականներից 80-ական թվականների ընթացքում, որոնք ցուցադրում են Քուինոնեսի տաղանդը որպես նկարիչ և քոլորիստ: «Լին ընդեմ աշխարհի» 1980 թվականներին նկարված նկարում պատկերված է Հալկ հերոսը, ով Հերկուլեսյան ջանքերով փորձում է դիմադրել հսկայական տառերի ծանրության տակ, որոնք, թվում է, կտրված են քարերից: Իսկ ներքևից խոյանում է կրակը, կարծես թե ողջ նկարը, ճեղքերի մասնատված, ուր որ է կպայթի:

1981 թվականին նկարված «Մարդու ճանապարհները» ավելի կոպիտ էսքիզ է՝ նվարված սև թանաքով: Ծխնելույզների ֆոնի վրա երկու մարդ ձեռք են սեղմում՝ միաժամանակ հարվածելով իրար մեջքից: Նկարը կարծես մի հզոր մեղադրանք է շպրտում հասարակությանը, ով հոգ է տանում շրջակա միջավայրի մասին այնքան քիչ, ինչքան երիտասարդության մասին:

Ընդհանուր առմամբ, այս էսքիզներն այն ամենն են, ինչ մնացել են Քուինոնեսի որմնանկարներից և մետրոյի վագոնների վրա նկարված աշխատանքներից: Գրաֆիտին, որպես արվեստի ձև, արդեն երկար ժամանակ է, ինչ ընտելացվել և կոմերցիոնալացվել է: Նույնիսկ Վենեցիական զբոսայգում, 4 մարդիկ օրը ցերեկով փորձում էին գրաֆիտի ոճով ինչ-որ գրություններ գրել շինության ցանկապատի վրա: Չնայած գրաֆիտին երկարատև չէ, բայց այն հավանության է արժանացված և նույնիսկ լիազորված: Ցուցադրությունները, ինչպիսիք Քուինոնեսինն են, նաստալգիա են առաջացնում կապված այն օրերի հետ, երբ գրաֆիտին դեռ խիստ հսկողության տակ էր:

Աղբյուրը՝ Los Angeles Times

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ