Աշխարհ

Գրենլանդիան՝ Դանիայի ազգային անվտանգության օրակարգի առաջնային հարց

Դանիան առաջին անգամ դիտարկել է Գրենլանդիային ազգային անվտանգության մասին իր օրակարգի առաջին տեղում՝ ետին պլան մղելով ահաբեկչության և կիբեռանվտանգության հիմնահարցերը: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Երկրի հետախուզության ծառայությունը կապել է առաջնահերթություններում փոփոխությունը Գրենլանդիայի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքրքրության հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է կղզին ձեռքբերելու մտադրության մասին:

Հետախուզության ծառայության ղեկավար Լարս Ֆինդսենը ասել է, որ այժմ Գրենլանդիան Դանիայի առաջնային խնդիրն է, քանի որ Արկտիկայում զարգանում է Միացյալ Նահանգների և այլ գերտերությունների միջև ազդեցությունների խաղը:

Հիշեցնենք, որ օգոստոսին Դանիայի կառավարությունը չէր ընդունել Թրամփի առաջարկը կղզին գնելու վերաբերյալ, որը ներառված է երկրի կազմում՝ անվանելով Միացյալ Նահանգների ղեկավարի այդ առաջարկն «աբսուրդային»:

Ի պատասխան՝ Թրամփը չեղարկել էր Դանիա պլանավորած իր այցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ