Եվրոպայում պաշտպանական ներդրումներն ավելանում են, բայց պաշարները գրեթե դատարկ են, իսկ կարևոր պաշտպանական կարողությունները բացակայում են, ասել է Եվրամիության բարձրագույն դիվանագետը։
«Ուկրաինայի պատերազմը մեզանից շատերի համար դաժան արթնացման կոչ էր», – ասել է Ժոզեպ Բորելը Բրյուսելում Եվրոպական պաշտպանական գործակալության (EDA) տարեկան ծախսերի զեկույցի հրապարակմանը:
«Տարիներ շարունակ մենք թեր ներդրումներ ենք կատարել, և դա նշանակում է, որ մեր պաշարները արագ սպառվել են այն պատճառով, որ մենք դրանք տրամադրում ենք Ուկրաինային», – ասաց նա:
«Երբ մենք ռազմական աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային, այդ ռազմական աջակցությունը չի գալիս գործարանից, դա գալիս է պաշարներից, բանակի պաշարներից: Եվ բոլորը համաձայն են, որ այդ պաշարները արագ սպառվեցին, քանի որ դրանք գրեթե դատարկ էին»:
Բորելը հավելել է, որ ԵՄ-ն չունի նաև պաշտպանական կարևոր կարողություններ՝ իրենց պաշտպանելու համար։
EDA-ի զեկույցի համաձայն՝ ԵՄ երկրները 2021 թվականին ընդհանուր առմամբ ծախսել են 214 միլիարդ եվրո պաշտպանության վրա՝ առաջին անգամ անցնելով 200 միլիարդ եվրոյի շեմը՝ տարեկան կտրվածքով 6 տոկոս աճից հետո:
Այդուհանդերձ, սա կազմել է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդամենը 1,5%-ը, որը ցածր է 2%-ից:
Բորելը ողջունել է այն փաստը, որ պաշտպանական ներդրումները, որոնք վերաբերում են պաշտպանական սարքավորումների ձեռքբերմանը, աճել են 16%-ով՝ ընդհանուր առմամբ կազմելով 52 միլիարդ եվրո:

