fbpx
Աշխարհ

Ուկրաինայի էներգետիկ համակարգի գրեթե կեսն անջատված է

Ռուսական հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարվածների վերջին ալիքը շարքից հանել Է Ուկրաինայի էներգետիկ համակարգի գրեթե կեսը, հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Կիևում պաշտոնյաներից մեկը նախազգուշացրել է, որ քաղաքին կարող է սպառնալ էլեկտրացանցերի ամբողջական անջատումը:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ 10 միլիոն ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության:

Իսկ ուրբաթ երեկոյան իր տեսաուղերձում Զելենսկին հայտնել է, որ «էներգամատակարարման հետ կապված բարդ իրավիճակը պահպանվում է ընդհանուր առմամբ 17 շրջաններում և մայրաքաղաքում»,- Բայց ավելացրել է, որ օրվա ընթացքում զգալիորեն ավելի քիչ վթարային անջատումներ են եղել, քանի որ էներգետիկ ոլորտի աշխատակիցները վերականգնել  են էլեկտրամատակարարումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ