ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նախարարը հայտնել է, որ ունենք 45 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտ։
Նրա խոսքով՝ ևս 70 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներ կան ԲԿ–ի այլ բաժիններում։ Արսեն Թորոսյանը բժիշկների հետ շրջել է ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվեց, թե պացինտեների մոտ հիմնականում խրոնիկական ո՞ր հիվանդություններն են գերակշռում, ինչին ԲԿ–ի աշխատակիցը պատասխանել է․
«Հանդիպող հիվանդություններից հիմնականում գերակշռում են շաքարային դիաբետ և զարկերակային ճնշումը»։
Նախարարն անդրադարձել է նաև ԲԿ–ի ծանրաբեռնվածությանը. «Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքն ամենամեծն է Հայաստանում և այս պահին ազատ տեղ չկա»։

