fbpx
Քաղաքականություն

Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարի հետ

Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղարի գրասենյակը։

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկակացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Կողմերն ընդգծել են երկկողմ հարբերությունները զարգացնելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ