Սեպտեմբերի 6-ին կառավարության կայքից տեղեկանում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին:
Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ փոխվարչապետը կարևորել է ԵԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացումը, ընդգծել հատկապես ենթակառուցվածքների զարգացման և ֆինանսական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ԵԶԲ-ի առանձնահատուկ դերը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման զարգացման տեսանկյունից:
- Ծափահարում էի, որովհետև Արցախն ու Հայաստանը ապագա ունեն․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Ռոբերտ Քոչարյանին անհնար է PR անելը․ դա անհնար գործ է․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների և այդ ուղղությամբ համատեղ իրականացվելիք հնարավոր քայլերի շուրջ: