Որոշում է ստորագրվել, ըստ որի՝ Սեդա Հակոբյանը ազատվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ռեֆերենտի պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 129-րդ հոդվածի 1-ին մասով ու 130-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով 1. Սեդա Սարգսի Հակոբյանին 2020 թվականի օգոստոսի 7-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ռեֆերենտի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշման մեջ։
Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։