Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել:
Ապաքինվել է 4 հիվանդ:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 254 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/172300177744104?__cft__[0]=AZViabMbzDPSq1hKy0Wl-mZH-g3EPdvcRX5Z60pBvewliHrdXmBpcPFicdIF4TW-FwqsTEnJIabT05OP4jdPjZ8uxNVAdoQlI-YQuWwYNtn9N1ljgWp20kNM_j8mt8YsdAvhM0ucGm1YUTz7BwJwkbYHfDobBOjV1yO4HuPM7YqM-w&__tn__=%2CO%2CP-R

