Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քովիդի դեմ 4 դեղաչափ պատվաստանյութ է ստացել։
Այս մասին նա այսօր ասաց Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Նրան հարց ուղղվեց թեստ հանձնելու մասով, նա պատասխանեց, որ հանձնել է, պատասխանը բացասական է։
Գրիգորյանը նշեց, որ հիվանդացել է, լավացել է, հետո պատվաստվել է, հետո նորից է պատվաստվել։
Ճշգրտող հարցին, թե 3 անգա՞մ է պատվաստվել, նա ասաց՝ 4:

