fbpx
Առողջապահություն

Գրիպի դեղամիջոցի գինը ՀՀ-ում, Վրաստանում և այլ երկրներում

Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոն կոչ է արել դեղագործական ընկերություններին պատասխանատվություն ցուցաբերել և նվազեցնել գրիպի  H1N1 ենթատեսակի բուժման համար առաջարկվող «Տամիֆլյու» դեղամիջոցի գինը:

Նախարարը նշում է, որ ընկերությունները հնարավորություն ունեն դա անել:

Այս հակավիրուսային դեղի գինը Վրաստանում այս պահին 70-ից մինչև 99 լարի է:

«Տամիֆլյուի» գինը հարևան երկրներում զգալիորեն տարբերվում է.
– Ադրբեջանում այն արժե մոտ 70 լարի (45 մանաթ)
– Հայաստանում 123 լարի է (22 500 դրամ), վերջին մի քանի տարիներին այն դեֆիցիտ է համարվել
– Ուկրաինայում՝ 48 լարի (507 գրիվեն):

Ինչ վերաբերում է ԵՄ-ի երկրներին, Էստոնիայում «Տամիֆլյուի» արժեքը կազմում է 52 լարի (17,17 եվրո): Գերմանական դեղագործական ցանցերում դեղը կարելի է ձեռք բերել 116 լարիով (38 եվրո):

Աղբյուր՝ Aliq.ge


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ