Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը իրավաբանական հնարքի է դիմել և նշել է, որ պատրաստ է վճարել իր տրանսֆերի հրաժարագինը, որը կազմում է 120 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ նման հնարքը թույլ կտա Գրիզմանին չկատարել ակումբի պահանջը և չմասնակցել նոր մրցաշրջանի պատրաստությանը։
Հաղորդվում է նաև, որ ֆրանսիացին մի քանի օր ունի նշված գումարը «Ատլետիկոյին» փոխանցելու համար, որի դեպքում նա կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ։