Գրիզմանը նշել է, թե ով է իր կարիերայի ամենաբարդ մրցակիցը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

959526

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը նշել է, թե ում է համարում իր կարիերայի ամենաբարդ մրցակիցը:

«Կարիերայիս ամենաբարդ մրցակի՞ցը… Ես կնշեմ Ֆրենկի դե Յոնգին: Նրա դեմ խաղերում փորձել եմ ճնշում գործադրել, սակայն ոչինչ չի ստացվել»,- Գրիզմանի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Անտուան Գրիզմանն ու Ֆրենկի դե Յոնգը խաղադաշտում երկու անգամ հանդիպել են Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում՝ Ֆրանսիայի և Հոլանդիայի հավաքականների խաղերի ժամանակ:

Հիշեցնենք, որ ամռանը Ֆրենկի դե Յոնգը տեղափոխվելու է «Բարսելոնա», որը «Այաքսից» գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը:

Հաղորդում է armsport.am-ը։

Հրապարակող՝

Ամենաթարմ