Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը Ստրասբուրգը հայտարարել Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս մասին հայտնել Է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Խռովալից ժամանակներում շատերը դիմում են գրքերին որպես ապաստան և երազանքների աղբյուր: Իրոք, գրքերն ունեն ինչպես զվարճացնելու, այնպեսլ Էլ սովորեցնելու բացառիկ ունակություն: Հենց այդ պատճառով Էլ մենք պետք Է ապահովենք յորաքանչոուրի՝ գիտելիքներ ստանալու և խորհրդածելու հնարավորությունները գրքերի և ընթերցանության միջոցով,- հայտարարել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:- Ուստի ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: 2022 թվականին Գվադալախարայից և 2023 թվականին Աքրայից հետո ես ուրախ եմ հայտարարելու Ստրասբուրգը 2024 թվականի Գրի համաշխարհային մայրաքաղաք նշանակելու մասին»:
«Ստրասբուրգը նաև բարձր գնահատական Է ստացել իր գրական ժառանգության և իր կազմակերպած միջոցառումների համար, որոնք նվիրված են գեղարվեստական դիսցիպլիններին՝ երաժշտությունից մինչեւ թատրոն և պատկերազարդում: Քաղաքն ունի ընդգրկուն միջոցառումների կազմակերպման զգալի փորձ՝ կողմնորոշված դեպի արտաքին աշխարհը»,- ասված Է պաշտոնական հաղորդագության մեջ:
2001 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հրատարակիչների միջազգային միության, Գրադրանային ասոցիացիաների և հիմնակությունների միջազգային ֆեդերացիայի և Գրավաճառների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ ամեն տարի ընտրում Է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ տիտղոսը շնորհվում գրքի և ընթերցանության հետ կապված լավագույն հասարակական ծրագրերի համար: