Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, բելառուսական բեռնատար ԱՆ-12 ինքնաթիռը կործանվել էր Իրկուտսկում։ Ինքնաթիռում կար 9 անձ։
Մինչ այս հայտնաբերվել էր միայն 6 մարդու դի, սակայն հայտնի է դարձել, որ որոնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ գտնվել են 9 անձանց աճյունները։
Այս մասին հայտնում է RIA-ն։
Նշվում է, որ հայտնաբերվել է նաև ինքնիթիռ երկրորդ «Սև արկղը»։
Նշենք, որ ինքնաթիռի կործանման 3 վարկած է դիտարկվում․ դաչուական սխալ, եղանակային պայմաններ, օդանավի տեխնիկական անսարքություն: