Արաբների կողմից «Նյուքասլը» ձեռք բերելուց հետո նոր միայն ակումբն ունեցավ նոր գլխավոր մարզիչ։
Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Նշվում է, որ «Նյուքասլը» կգլխավորի անգլիացի մասնագետ Էդի Հաուն, ով ժամանակին գլխավորել է նաև «Բորնմութն» ու «Բարնլին»։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև կնքվել է 2,5 տարվա պայմանագիր։
Նշենք, որ «Նյուքասլն» այս պահին 4 միավորով նախավերջին տեղն է զբաղեցնում ԱՊԼ-ում։

