Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) որոշմամբ Խուան Գուաիդոն զրկվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից։ Նշենք, որ նա Վենեսուելական ընդդիմության առաջնորդն ու խորհրդարանի խոսնակն է և իրեն Վենեսուելայի նախագահ է հռչակել:
«Գուաիդոյի հետապնդումն օրենքով պաշտոնապես վավերացված է»,- հայտաարել է ԱՍԺ-ի նախագահ Դիոսդադո Կաբելիոն: Նախօրյակին Վենեսուելայի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել, որով ԱՍԺ-ին առաջարկում է խորհրդարանի խոսնակ Գուաիդոյին զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից:
Դատարանի վճռում մասնավորապես նշված է Գուաիդոյի կողմից Վենեսուելայի սահմաններից դուրս նրա մեկնումների արգելքի խախտումը, որից հետո նա փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբն այցելել է Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր և Պարագվայ:
Գերագույն դատարանի վիճռն ընդունվել է այն բանից հետո, երբ Վենեսուելայի Գլխավոր դատախազությունը մարտի 28-ին հայտարարել է, որ Գուաիդոյին զրկել է 15 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

