«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ հարազատ ակումբ։
Ժոնա Լապորտան Գվարդիոլային համարվում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի առաջնահերթ տարբերակ։ Խնդիրն այն է, որ Պեպը դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Լապորտան կարծում է, որ եթե Գվարդիոլան հաղթի ՉԼ-ն «քաղաքայինների» հետ, նրան կհաջողվի համոզել մասնագետին վերադառնալ «Բարսելոնա»։ Կատալոնական թիմի նախագահը հույս ունի համոզել Գվարդիոլային, որ նա, Չեմպիոնների լիգան հաղթելով, «Մանչեսթեր Սիթիում» հասել է իր գագաթնակետին։
Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։