Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն ապրիլի 6-ը անվանել է «Ազատություն» օպերացիայի սկիզբ։ Օպերացաիան նպատակ ունի ավարտին հասցնելու ուզուրպացիային։
««Ազատություն» օպերացիայի առաջին մարտավարական գործողությունները ողջ երկրում կանցկացվեն ապրիլի 6-ին։ Այդ օրը մենք արդեն ձևավորված կոմիտեների հետ պետք է պատրաստ և կազմակերպված լինենք օգնության և ազատության համար»,- գրել է Գուաիդոն թվիթերյան իր էջում։
Այնուամենայնիվ` պարզ չէ, թե նա ինչ նկատի ունի` սա ասելով։