Գուայդոն «նախագահական» առաջին հրամանն է ստորագրել

Հրապարակող՝

Գուայդոն «նախագահական» առաջին հրամանն է ստորագրել

Ամենադիտվածներ

Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն փետրվարի 21-ին ստորագրել է «նախագահական» առաջին հրամանը։ 001 հրամանը թույլ է տալիս մարդասիրական օգնության մատակարարում Վենեսուելա։

Նույն հրամանով Գուայդոն չեղարկել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանը՝ Բրազիլիայի հետ ցամաքային սահմանի փակման մասին։

Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Վենեսուելայի խորհրդարանը նույնպես հավանություն է տվել մարդասիրական օգնության հասանելիությանը։

Մադուրոն կարծում է, որ մատակարարումներով Վաշինգտոնը ձգտում է ոչնչացնել հանրապետության ինքնիշխանոթյունը։

Հիշեցնենք, որ Գուայդոն իրեն նախագահ էր հռչակել հունվարի 23-ին։

 

Ամենաթարմ