Վենեսուելայի նախագահի ինքնահռչակ պաշտոնակատար Խուան Գուայդոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին խնդրել է վենեսուելական առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին չվերադարձնել ոսկու ձուլակտորները, հայտնում է Ambito-ն՝ հղում անելով Գուայդոյի ուղերձին:
Նշվում է, որ նման ուղերձ վենեսուելցի ընդդիմադիրը հղել է նաև Անգլիայի Բանկի ղեկավար Մարկ Քարնիին:
Ըստ պարբերականի՝ ազգային ասամբլեայի խոսնակը Մեյից և Քարնիից դեռ պատասխան չի ստացել:
